Եվրոպայի հրեական համայնքը հավանություն չի տալիս Ամանորի դիմավորմանը՝ ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ դա համարվում Է աշխարհիկ ավանդույթի մի մաս: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Եվրոպայի ռաբբիների խորհրդի նախագահ, Մոսկվայի գլխավոր ռաբբի Պինխաս Գոլդշմիդտը:
«Արեւմուտքում Ամանորը կրոնական բնույթ ունի, ուստի հրեաները, որպես կանոն, այն ոչ մի ձեւով չեն տոնում… Եթե եվրոպացի հրեան տոնի Ամանորը կամ Սուրբ ծնունդը, հազիվ թե գտնի համայնքի ըմբռնումը: Եթե մենք խոսում ենք նախկին ԽՍՀՄ երկրների մասին, որտեղ դա կրոնական տոն չԷ, արգելքներ չկան: Գնալ եւ շնորհավորել ընկերներին ու մերձավորներին, նստել տոնական սեղանի շուրջ եւ դիտել նախագահի ելույթը. այդպես Է ընդունված, ինչո՞ւ ոչ»,-ասել Է Գոլդշմիդտը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ամանորյա տոնածառը եղել Է հեթանոսական խորհրդանիշ, հետո դարձել Է քրիստոնեական, իսկ այնուհետեւ՝ աշխարհիկ. «այսինքն՝ այսօրվա տոնածառը երեկվա տոնածառը չԷ», պարզաբանել Է ռաբբին: Իսկ ահա Իսրայելում, նշել Է ռաբբին, տեղական ավանդույթների պատճառով ռուսալեզու հրեաների մոտ առաջանում են խնդիրներ: «Ռուսալեզու հրեաները ցանկանում են տոնել Նոր տարին, որովհետեւ սովորել են դրան: Իսկ իսրայելացիները կարծում են, որ դա հրեական տոն չԷ, եւ դրան այնքան Էլ դրականորեն չեն նայում: Եվ իրենց տեսակետը նրանք արտահայտում են տարբեր աստիճանի մարտականությամբ»,-եզրափակել Է գործակալության զրուցակիցը: