Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշն ամուսնացած է հայ խորեոգրաֆ Լիլիթ Ավագյան-Բուշի հետ, որը հաճախ է հայկական թեմաներով հրապարակումներ անում։ Դատելով տեսանյութերից, որոնք նա տեղադրում է Instagram-յան էջում, Լիլիթն իր երեխաների հետ հաճախ է հայերենով խոսում եւ ըստ ամենայնի՝ երեխաները նրան հասկանում են։ Հրապարակված վերջին հոլովակում Լիլիթը երեխաներին կերակրում է մանգոյով եւ նրանց հետ հայերենով խոսում։
«Երեխաներին այնքան շատ միրգ տվեք, որքան կարող եք»,- խորհուրդ է տալիս Ավագյանը։