Ո՞ր դեղամիջոցներն են վտանգավոր կորոնավիրուսի ժամանակ
Advertisement 1000 x 90

Ո՞ր դեղամիջոցներն են վտանգավոր կորոնավիրուսի ժամանակ

Կորոնավիրուսով վարակման ժամանակ որոշ դեղամիջոցներից պետք է հրաժարվել, քանի որ դրանց օգտագործումը կարող է հավելյալ բարդությունների հանգեցնել՝ պնդում է Ցինցինատիի մանկական հիվանդանոցից բժիշկ Ջոշուա Շաֆցինը:

Ինչպես հայտնում է Good Housekeeping ամսագիրը, կորոնավիրուսի դեպքում պետք է հրաժարավել լոպերամիդ պարունակող հակափորլուծային դեղամիջոցներից: Խնդիրն այն է, որ նման դեղամիջոցների պատճառով դանդաղում է աղիների աշխատանքը, ինչն իր հերթին խանգարում է օրգանիզմը մանրէներից եւ բորբոքումից մաքրմանը:

Շաֆցինը նաեւ խորհուրդ է տալիս հրաժարվել ինհալյատորներից: Նրա խոսքով՝ դրանք չպետք է կիրառել, եթե ասթմա չկա, քանի որ դրանք կարող են վնասել սիրտը:

Բացի այդ, ցանկացած դեղամիջոց, որը ֆենիլաֆրին է պարունակում, կարող է վտանգավոր լինել սրտի հիվանդության ժամանակ: Այդ նյութը պարունակվում է քթի շատ սփրեյների կազմում: Մասնագետի խոսքով՝ դա վտանգավոր է հատկապես բարձր ճնշում ունեցող մարդկանց համար:

med.news.am