- Ականջում եղած ծծումբը սարսափելի չէ
Պետք չէ ջանալ, որ այն հեռացնեք: Մարդիկ շատ ավելի մեծ վնաս են հասցնում ականջի փայտիկներով ու, առավել ևս՝ ականջները մաքրելու` ինքնուրույն մշակած մեթոդներով: Եթե դուք իսկապես ուզում եք հեռացնել ծծումբը, դիմեք մասնագետի:
- Տիկնայք, չի կարելի օճառն ու նման այլ մաքրող միջոցներ օգտագործել հեշտոցի ներսում
Այնտեղ рН-ի շատ նուրբ բալանս կա, և այդպես վարվելով` կարելի է սնկային ինֆեկցիա վաստակել: Սեռական օրգանները լվացեք միայն արտաքինից:
- Երկար մի զսպեք զուգարան գնալու ցանկությունը
Երբ միզածորանը ձգվում է, դա կարող է վնասել նրա մկաններին ու արդյունքում՝ հանգեցնել մեզը պահելու անկարողության:
- Ականջակալների մեջ բարձր երաժշտություն մի միացրեք
Մեծ է հավանականությունը, որ դուք կվնասեք ձեր լսողությունը: Այն չի վերականգնվում, և դուք ռիսկի եք դիմում ականջներում զնգոց ու ձայների նկատմամբ զգայունություն վաստակել:
- Օրական երկու անգամ մաքրեք ատամները երկու րոպե տևողությամբ
Այդպես դուք հետագայում բավականաչափ գումար կտնտեսեք:
- Երբ դուք պատրաստվում եք հետազոտության համար արյուն հանձնել, շատ ջուր խմեք ու տաք պահեք ձեզ:
Դա երակներն ավելի տեսանելի կդարձնի:
- Առողջության համար ամենագլխավոր կանոնները հետևյալներն են` չծխել, մարզվել ու չհուզվել:
- Եթե խոսում ենք մարդկային կյանքեր փրկելու մասին, ձեռքերը լվանալն ամենակարևոր բժշկական գործողությունն է:
Մեր դարաշրջանում, երբ կայուն իմունիտետ են ձեռք բերում հիվանդությունների նկատմամբ, օճառն ու տաք ջուրը միշտ արդիական են:
- Բժշկի դիմելը երբեք ամոթ չէ
Եթե տղամարդը էակուլյացիա է ունենում արյան տեսքով, դա կարող է շագանակագեղձի քաղցկեղի վաղ նշան լինել: Եթե արյուն կա մեզի մեջ, դա կարող է միզածորանի քաղցկեղի մասին վկայել: Կեղտի մեջ արյունն աղիների քաղցկեղի նշան կարող է լինել, իսկ չլավացող վերքերը նույնպես բժշկի դիմելու առիթ են:
- Մի դադարեցրեք նշանակված դեղերն ընդունել, հենց որ ձեզ լավ եք զգում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը