Հ2-ը պայքարելու է եթերը վերականգնելու համար. մինչ այդ ինչպե՞ս դիտել հաղորդումները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հ2-ը պայքարելու է եթերը վերականգնելու համար. մինչ այդ ինչպե՞ս դիտել հաղորդումները. armeniasputnik.am

Հայկական երկրորդ հեռուստաալիքը (Հ2) օրինական հնարավոր բոլոր ուղիներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար։ Հեռուստաալիքը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հունվարի 21-ից սկսած ալեհավաքի միջոցով այլևս հնարավոր չի լինելու դիտել հեռուստաալիքի հաղորդումները:

«Մեր հեռուստաընկերությունը այս որոշումը համարում է ոչ իրավաչափ և խտրական և բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Առայժմ Հ2-ի հաղորդաշարերին կարելի է հետևել ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, այդ թվում՝ Յուքոմ, Ռոստելեկոմ, Բիլայն, Վիվասել և մյուս բոլոր մալուխային ցանցերով, նաև հեռուստաալիքի YouTube-յան ալիքով։

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ` Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։ Հ2 հեռուստաալիքը դիմել էր միայն հանրապետական սլոթի համար։ Ստացած առավելագույն միավորներով հանրապետական սփռման իրավունք ստացան «Արմենիա TV»-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա), «Շանթ» ՍՊԸ-ն, ATV-ն և «Մուլիտիմեդիա կենտրոն TV»-ն։

Հանրապետական սփռման իրավունք չստացան «Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք), «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Մելտեքստ» ՍՊԸ-ն (Ա1+) և Freenews ՍՊԸ լրատվական կայքը:

Հավելենք, որ հանրապետական սփռման իրավունք չստացած հեռուստաալիքներից միայն «Հ2»-ն է նախկինում այդ իրավունքն ունեցել, «5-րդ ալիքն» ու «Արմնյուզը» միայն մայրաքաղաքային սփռում ունեին։

armeniasputnik.am