Երգչուհի Գաբի Գալոյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է եղբոր հետ։ Վերջինս զինվորական համազգեստով է։ Երգչուհին հրապարակմանը կից գրառում է կատարել․
«Մեր լեյտենանտը Ջաբրայիլում կռիվ տալուց հետո վերադարձավ տուն։ Տարոսը բոլոր ողջ մնացածներին։ Աստծով։ Եղբայրս, իմ հերոսը։ Մեր ուրախությունը կլինի լիարժեք, երբ տուն կվերադառնան բոլորը»։