Բացառիկ գտածո․ Սիրիայի ափերի մոտ հին նավահանգստի մնացորդներ են հայտնաբերվել. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բացառիկ գտածո․ Սիրիայի ափերի մոտ հին նավահանգստի մնացորդներ են հայտնաբերվել. armeniasputnik.am

Միջերկրական ծովի հատակին՝ Սիրիայի Տարտուս նավահանգստի մոտ, հին նավահանգստի մնացորդներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ռուս-սիրիական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ծովապատնեշների, փարոսի հիմքի փլատակներ, մարմարե սյուներ։

Գիտնականները գտել են անտիկ շրջանի երեք խարսխակայան, հունական ամֆորաների, փյունիկյան տարաների, եգիպտական կժերի բեկորներ, հռոմեական կենցաղային իրեր։

Հնագետներն ընդամենը երկու օր են աշխատել այդ հատվածում։

Սուզորդները ծովի հատակ են իջել, ուսումնասիրել են կառույցների մնացորդները, հնագիտական նյութեր են հավաքել, հիմնականում՝ խեցեղենի բեկորներ։

Մասնագետները ենթադրում են, որ նավահանգիստը գոյություն է ունեցել Հռոմեական կայսրության ժամանակներում։

Գիտնականները պատրաստվում են նավահանգստի վերաբերյալ տեղեկություններ փնտրել փաստաթղթերում, պատմական աշխատություններում, նախորդ ուսումնասիրություններում։

armeniasputnik.am