Պատերազմի մասին իրական պատմություն` առանց փամփուշտի ու կրակոցի, թիկունքում ծավալվող իրադարձություններ, էմոցիաներ, կիսատ մնացած հարսանիք ու խոստումներ… Հունվարի 28-ին մեծ էկրաններ բարձրացավ «Հարսանիք թիկունքում» ներկայաման համանուն ժապավենը, որի էկրանավորման ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է: Ֆիլմը նվիրված է հայ զինվորին, այն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է:
«Սա մեր հոգու պարտքն ու երախտիքի խոսքն է հայ զինվորին, հայ մայրերին, թիկունքում գտնվող այն մարդկանց, որոնք ամեն վայրկյան սրտի թրթիռով սպասել են առաջնագծում մարտնչող իրենց զավակներին: Ֆիլմում չկան կրակոցներ, պայթյուններ, կան այլ ապրումներ, որոնք թիկունքում են: Ներկայացման էկրանավորումը նվիրված է հայ զինվորին»,-իր խոսքում նշեց ռեժիսորը:
«Հարսանիք թիկունքում» ֆիլմի սյուժեի հիմքում գյումրեցի մի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են հարսանիքի: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս ընտանիքի՝ արտագաղթած եւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատները: Սակայն, ցավոք, պատերազմի հետեւանքով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված թողնում է հարսնացուին ու մեկնում ռազմադաշտ:
Ամբողջությամբ՝ news.am