«Ֆանտաստիկ գազանները» ֆիլմի երրորդ մասի նկարահանումները դադարեցրել են նկարահանող խմբի ու դերասանների շարքում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամի հնարավոր վարակման պատճառով, հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ վարակվածների շարքում կարող է լինել գլխավոր դերակատարներից մեկը, սակայն Անգլիայում Warner Bros. ստուդիայի ղեկավարությունը չի նշում հնարավոր վարակվածների անունները։ Հաղորդվում է նաեւ, որ սեպտեմբերին ֆիլմի նկարահանումների ընթացքում վարակվել է փորձագետներից մեկը, սակայն աշխատանքը շարունակվել է։
«Արտադրությունը դադարեցվում է, միայն երբ ինչ-որ մեկը չի կարող նկարահանվել։ Ոչ ոք չի ասում, թե ով է նա, սակայն նա մարդ է, ում չի կարելի փոխարինել… նկարահանման հրապարակում «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմի երրորդ մասի ամբողջ արտադրությունը կանգնեցվել է։ Մենք չգիտենք, թե երբ կվերադառնանք»,- հայտնել է թերթի աղբյուրը։
Թերթի տեղեկություններով՝ Անգլիայում Warner Bros.-ի ստուդիաներում աշխատոմ է մոտ երկու հազար մարդ։ Հաղորդվում է, որ ֆիլմի նկարահանման հրապարակը գտնվում է բնակավայրից փոխադրամիջոցով 30 րոպե հեռավորության վրա, ուր հայտարարվել է «հարավաֆրիկյան» շտամով վարակման մասին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Warner Bros.-ը որոշում է կայացրել Ջոնի Դեփին հեռացնել գլխավոր դերից Sun-ի հետ դերասանի դատական գործով որոշումից հետո, որը գրել էր, թե դերասանը ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ Էմբեր Հերդին։ Նրան փոխարինել է դանիացի դերասան Մադս Միքելսենը։
news.am