Հայկ Սարգսյանը՝ հին հռոմեական կայֆերի մեջ՝ հենց հեղափոխության օրերին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Հայկ Սարգսյանը՝ հին հռոմեական կայֆերի մեջ՝ հենց հեղափոխության օրերին. hraparak.am

Լուսանկարում, իհարկե, Հայկ Սարգսյանն ու քայլիստներն են՝ հին հռոմեական կայֆերի մեջ։ Այս լուսանկարը, որը համացանցից հեռացվել էր, բացահայտում է Նիկոլի և հեղափոխության ողջ էությունը` արված լինելով 2018 թվականի համազգային էյֆորիայի  ժամանակ։ Այսինքն՝ մինչ ժողովուրդը մտածում էր, որ մերժում են Սերժին, հեղափոխություն են անում, ատելի  հին կարգերը տապալվել են, Հայկ Սարգսյանը, որը լուսանկարի կենտրոնում է, կից գրառում է արել․«Նշում ենք հաղթանակի սկիզբը։)))Հաղթանակ ու միայն հաղթանակ․․․))): Երթերը ու հանրահավաքները սպասարկող անձնակազմի մի մասը»։

Փաստորեն, սաունաներում հարբելուց հետո նրանք կրկին միացել են միամիտ պրոլետարներին, որոնց մի մասին առ այսօր թվացել է, թե հեղափոխություն են արել։ Ըստ Հայկի՝ սպասարկել են։
Լեզվամտածողությունը նուրբ բան է։ Փաստորեն, նույն ժամանակաշրջանում սեր ու թավիշ գոռացող, բաց ձեռքերով, չալոներով, աշոտներով, իռաներով ու տատիներով, ժողովրդական հեղափոխություն անող քայլիստները, հեղափոխության  անգամ իրենց թիմակիցներին, ուր մնաց թե հեղափոխության մասնակիցներին  անվանել են՝ «սպասարկող անձնակազմ»։

Հետո արդեն, ժամանակի խնդիր էր, սկսեցին կոչել պողոսներ։ Իրավիճակից կախված  մեկ պողոսներ են, մեկ՝ ժողովուրդ։ Երբ պահանջվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ու նա պետք է հիմնավորի, թե ինչու չի հեռանում, ապա՝ ժողովուրդ է կամ ժողովրդի մի մաս։ Ժողովրդի մի մասը  չի ուզում։ Այսպես էլ  սպասարկող անձնակազմի օգնությամբ քայլեցին դեպի սաունաներ ու խորհրդարան, նախարարարական տաքուկ կաբինետներ ու երջանիկ պարգևավճարային «Դոլչե վիտա»։ Այո, կյանքը հիասքանչ է․ խավիար, մոսկովյան ամենաթանկ ռեստորաններ, 5000 դոլարանոց շամպայնախմություն։

hraparak.am