«Մի քանի ամիս է՝ չեմ նկարահանվել, որովհետև «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները դադարեցվեցին և չշարունակվեցին: Շուտով նոր նախագծով կներկայանամ, բայց փակագծերը բացել դեռ չեմ ուզում: Արդեն կարոտել եմ տեսախցիկը, թեև դադարներն անհրաժեշտ եմ համարում: Ժամանակ է պետք, որպեսզի հեռուստադիտողն ընկալի քո նախորդ կերպարը, հետո մարմնավորես նորը»,– ասաց նա ու հավելեց, որ դադարներն օգտագործում է իր վրա աշխատելու համար։
«Հիմա զբաղվում եմ իմ նախասիրություններով՝ լողով, սպորտով, գրեթե ամեն օր մարզասրահ եմ հաճախում»,- ասաց նա ու հավելեց, որ իր նախասիրություններից է նաև մեքենան արագ վարելը:
Դերասանուհին սոցցանցային իր էջերում հաճախ է հրապարակումներ անում իր մեքենայով։ Հետևորդների կողմից դա միանշանակ չի ընկալվում և, երբեմն, քննադատության է արժանանում։ Եվան նշեց, որ շատ է սիրում իր մեքենան։
«Դեռ փոքրուց մեքենաներով եմ խաղացել։ Շատ են քննարկում, որ մեքենաս ինձ նվիրել են, բայց այդպես չէ, ես եմ գնել՝ ամեն օր քրտնաջան աշխատելու շնորհիվ։ Ցանկանում եմ նոր մեքենա գնել, բայց դեռ չգիտեմ՝ երբ։ Վարելն իմ թուլությունն է, չեմ վախենում արագությունից: Սիրում եմ ադրենալին։ Մի անգամ շատ արագ եմ վարել, թեև հետո փոշմանեցի, որովհետև գիտակցեցի՝ վտանգավոր է կյանքիս համար: 10 տարի է՝ վարում եմ, բավականին փորձառու վարորդ եմ»,- նշեց նա:
Ամբողջությամբ՝ tert.am.life