«Գնա էշերի հետ հարաբերվի, նրանց համար փալան կարի՝ հուսանք, դա մոտդ կստացվի…». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Գնա էշերի հետ հարաբերվի, նրանց համար փալան կարի՝ հուսանք, դա մոտդ կստացվի…». Արամ Գևորգյան

Սովորաբար ո՞վ է թմբկահարում բռնաբարության հանգամանքը՝ դրա զոհը կամ նա, ով ցանկանում է այն կատարել, բայց բնությունից զրկված է պոտենցիա-հնարավորությունից։

Բազմակի փորձերից հետո՝ ի վերջո հասնելով ՍԴ դատավորի բաղձալի պաշտոնին, տխրահռչակ Վահե Գրիգորյանը 2019 թվականին ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունք է։

Ինչու իրեն նման ստոր ու ցինիկ արտահայտություն թույլ տվեց՝ որովհետև փորձում էր դառնալ նոր Սահմանադրության հայրը, սակայն, երազախաբ եղավ՝ դարձավ ընդամենը 2020թ. արհեստական սերած սահմանադրական փոփոխությունների սուրագատ մայրը։

ԱԺ-ում երդվելով ժողովրդի առջև՝ ապահովելու Սահմանադրության գերակայությունը, նա մեկ տարի ՍԴ-ում իր անգործությունը փորձեց քողարկել դեմքի մտախոհ, գավառագիտուն հայացքով՝ աջուձախ ճչալով կամ ինչպես ազգակործան իր հովանավորյալ Փաշինյանն է ասում՝ ՍԴ պատերի տակ վնգստալով – ՍԴ-ում ճգնաժամ է՜։

Կազմաքանդվեց ՍԴ-ն պետականակործան գործող իշխանության կողմից և ձևավորվեց Վահե&Նիկոլ սրտի և գրպանի ՍԴ: Այլևս չկա հիմք չաշխատելու։ Բայց Վահեն կրկին փաստացի չի աշխատում։

Կամաց-կամաց պարզվում է ՍԴ դատավորի պարտականությունները չկատարելու գլխավոր և իրական պատճառերից մեկը՝ վախեր ու բարդույթներ ուներ: Նա իր վարույթի ոչ մի գործով որոշման նախագիծ չի կարողանում գրել։ Ունակ չէ, այդ առումով ևս պոտենցիալը չի բավարարում։ Մեջը ոչ կրակ կա, ոչ ճրագ-գիտելիք։ Անվերջ հետաձգել է տալիս իր գործերի քննության ժամկետները՝ լալահառաչ պատճառաբանություններով՝ անգամ ՍԴ աշխատակազմում առաջացնելով թե խղճահարություն, թե ծիծաղ։ Ասում են մի գործ կա, որը արդեն 4-րդ անգամ է հետաձգվում, որի քննության բոլոր ժամկտետները ավարտվել են վաղուց:

Վահեին հայտնի ֆիլմի ֆրազայի նմանությամբ ասենք՝ տո Վահե, ինդոր իս, գնա էշերի հետ հարաբերվի, նրանց համար փալան կարի՝ հուսանք, դա մոտդ կստացվի…

Արամ Գևորգյանի էջից:

Սովորաբար ո՞վ է թմբկահարում բռնաբարության հանգամանքը՝ դրա զոհը կամ նա, ով ցանկանում է այն կատարել, բայց բնությունից…

Опубликовано Aram Gevorgyan Среда, 17 февраля 2021 г.



Նման նյութեր