Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել՝ ինչպես է դուստրը հայերենով ասմունքում տատիկի մասին
Advertisement 1000 x 90

Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել՝ ինչպես է դուստրը հայերենով ասմունքում տատիկի մասին

«Russia Today»-ի գխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակում՝ պատմելով ավագ երեխաների՝ Բագրատի ու Մարյանայի դաստիարակության մասին։ Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քեոսայանի երկու երեխաներին էլ սովորում են մինչդպրոցական կրթության հատուկ համակարգով. նրանք ուսումնասիրում են չինարեն, ֆրանսերեն, անգլերեն ու հայերեն, ինչպես նաեւ բնական գիտություններ։

Բացի այդ՝ Մարգարիտայի հորեղբայրը, որն ապրում է լրագրողի եւ ռեժիսորի տանը, երեխաներին շախմատ է սովորեցնում եւ հայերեն առօրյա շփման միջոցով։ Այսօր Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել, որում նրա յոթամյա դուստրը հայերենով երգ է կատարում։

«Մարյանան տատիկի մասին երգ է կատարում հայերենով»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը՝ հրապարակելով տեքստը։

style.news.am