«Քո քայլը ցածր է». Կլավա Կոկան հրաժարվել է համագործացկել վիզաժիստներին հայհոյած Instasamka-ի հետ
Advertisement 1000 x 90

«Քո քայլը ցածր է». Կլավա Կոկան հրաժարվել է համագործացկել վիզաժիստներին հայհոյած Instasamka-ի հետ

Երգչուհի Կլավա Կոկան հրաժարվել է բլոգեր Instasamka-ի (Դարյա Զոտեեւա) հետ համագործակցությունից, երբ վերջինս սկանդալով դուրս է արել վիզաժիստներին։

«Ես կարծում եմ, որ քո քայլը ցածր է։ Մարդիկ, որոնց դու վիրավորել ես, ամեն օր հազար անգամ ավելի արժանավոր են, քան դու։ Ես անսահման խղճում եմ քեզ, որ դու կարող ես այդպես մտածել ու վարվել»,- Instagram-յան Stories բաժնում նշել է արտիստը։

Կոկան հավելել է, որ Instasamka-ն անձամբ է իրեն խնդրել համագործակցության մասին, եւ ինքը նույնիսկ պատրաստ է եղել ընդառաջել նրան, սակայն բլոգերի տգեղ քայլը փոխել է նրա որոշումը։

Երգչուհին հույս է հայտնել, որ այլեւս երբեք չի հանդիպի Զոտեեւային։