Մտավախությունները, որ դիմակ կրելը նվազեցնում է թթվածնի մակարդակն արյան մեջ, միֆ են, պնդում են ամերիկացի հետազոտողները:
Medportal.ru-ի փոխանցմամբ` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռ նախորդ ամառ էր հայտարարել, որ դիմակներ կրելը թթվածնի դեֆիցիտ չի ստեղծում եւ չածխաթթու գազից թունավորում չի առաջացնում: Ավելի ուշ Թոքերի առողջության ամերիկյան ասոցիացիան (ALA) հաստատել էր այս տեղեկությունը` նշելով, որ ապացույցներ չկան, որ դիմակը կարող է թուլացնել իմունային համակարգը:
Իսկ այժմ Միչիգանի համալսարանի հանրային առողջության դպրոցի գիտնականները հրապարակել են իրենց կատարած հետազոտության արդյունքները` ապացուցելու համար, որ դիմակները չեն խանգարում նորմալ շնչառությանը նույնիսկ բրոնխային ասթմայով տառապող մարդկանց մոտ:
«Մենք շատ հաճախ ենք լսում շնչառական հիվանդություններ ունեցող մեր հիվանդներից, որ նրանք վախենում են դիմակ կրել, քանի որ դա կարող է վտանգավոր լինել իրենց համար: Ուստի մենք որոշեցինք ստուգել` արդյո՞ք իսկապես վտանգ կա ասթմայով մարդկանց համար»,- հայտնել են գիտնականները Ալերգիայի, ասթմայի եւ իմունաբանության ակադեմիայի առցանց համաժողովի ժամանակ, որտեղ եւ ներկայացվել են հետազոտության արդյունքները:
Հետազոտության հեղինակները զարկերակային օքսիմետրիա են անցկացրել` բոլոր կամավորների մոտ հանգիստ վիճակում սատուրացիան` արյան մեջ թթվածնի մակարդակը (SpO2) չափելու համար: Ընդհանուր առմամբ, միջին SpO2-ը 98 տոկոս էր (93–100 տոկոս միջակայք)` ինչպես ասթմայով հիվանդ, այնպես էլ առանց ասթմայով մասնակիցների խմբում:
Մասնագետները գնահատել են նաեւ տարբեր տեսակի դիմակների ազդեցությունն արյան մեջ թթվածնի մակարդակի վրա` կտորից, բժշկական եւ №95 ռեսպիրատորի: SpO2-ի միջին չափը առաջին երկու տեսակների համար 98 տոկոս է կազմել է, ռեսպիրատորի համար` 99 տոկոս: Պաշտպանիչի օգտագործման տեւողությունն էապես չի ազդել սատուրացիայի վրա. Նրանց մոտ, ով մեկ ժամ դիմակ է կրել, թթվածնի մակարդակն արյան մեջ 98 տոկոս է կազմել` մեկ ժամից ավել դիմակ կրողների 99 տոկոսի համեմատ: