Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
«Միակ բանը, որ ձեզանում ինձ դուր չի գալիս, ձեր մշտական «ինչ կասեն մարդիկ»-ն է։ «Մարդիկ» չեն կառուցում ձեր կյանքը, իմն՝ առավել եւս։ Առաջինը մտածեք ձեր մասին։ Ինքներդ պետք է կառուցեք ձեր կյանքը։ Մի՞թե թույլ կտաք, որ ձեր ու ձեր ցանկության միջեւ կանգնի այն, թե ինչ կմտածեն մյուսները։ Ուրիշներին նման չլինելը մեղք է, որը ոչ մի հասարակություն չի ներում։ Համարձակվիր մյուսներին նման չլինել, եւ ձեզ կնզովվեն։
Ուրիշի կարծիքից չվախենալը թանկ վայելք է, ընկերներ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Անին։