Անշուշտ, քաղաքական խոսքը կարող է լինել ՆԱԵՎ պաթետիկ, ՆԱԵՎ հուզական։ Անշուշտ, հաճախ պաթոսը և հուզականությունը լրացուցիչ “գույն” են տալիս քաղաքական խոսքին։ Բայց պաթոսն ու հուզականությունը լրացնում են, ոչ թե ՓՈԽԱՐԻՆՈՒՄ խոսքի ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ։ Որովհետև երբ պաթոսից ու հուզականությունից բացի ԱՅԼ բան չկա, երբ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ չկա, պաթոսը ոչ միայն որևէ “գույն” չի հաղորդում, այլև ընդգծում է ասվածի անիմաստությունը, տարտամությունը և քաղաքական խոսքը դարձնում է բաժակաճառ կամ արտասանություն։
Հասարակության քաղաքական հասունության չափորոշիչներից մեկն էլ քաղաքական խոսքի մեջ պաթոսի համեստ չափաբաժինն է։ Դրա համար էլ մեզանում, եզակի բացառություններով ոչ թե քաղաքական բանավեճ է, այլ պաթսոսախեղդ ասմունքի մրցույթ։
Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից:
Անշուշտ, քաղաքական խոսքը կարող է լինել ՆԱԵՎ պաթետիկ, ՆԱԵՎ հուզական։ Անշուշտ, հաճախ պաթոսը և հուզականությունը լրացուցիչ …
Опубликовано Spartak Seyranyan Пятница, 5 марта 2021 г.