Երկվորյակներ (21 մայիսի–20 հունիսի)
Երկվորյակներն իրենց այնպես են պահում, ասես իրենց ողջ աշխարհը պարտք է, նույնիսկ, երբ նրանց ոչ ոք չի սիրում։ Նա այն աղջիկն է, ով հրաժարվում է ճանաչել քեզ, եթե դու նրա համար հրաժարվես ինչ-որ ծառայություն մատուցել։ Երբ նա իրեն այդպես է պահում, դուք պետք է փորձեք հանգստացնել նրան, բայց դա միշտ չէ, որ աշխատում է։ Եթե Երկվորյակները զգում են, որ դուք հակառակվում եք իրեն ինչ-որ կերպ, նա իրեն ավելի վատ կպահի, այնքան վատ, որքան հնարավոր չէ պատկերացնել։
Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի)
Կին առյուծն իրեն արքայադստեր պես է պահում, և եթե դուք նրան պատշաճ ուշադրությամբ ու պատիվներով չեք վերաբերվում, որոնք, նրա կարծիքով՝ ինքը վաստակել է, նա կսկսի ձեզ պատմել, թե որքան վատ է զգում իրեն։ Կին Առյուծը դաժան կլինի նրանց հետ, ում համարում է, որ չի կարողանում իրենից գլուխ հանել, փոխանակ լավ տպավորություն թողնի։
Կույս (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)
Կույսը կարող է շատ սառն ու հաշվենկատ լինել։ Բայց նրան միշտ չէ, որ դուր է գալիս իր բնավորության այդ կողմը։ Երբ Կույսը վատ տրամադրություն ունի, նրան շատ դժվար է մոտենալ, քանի որ նա կարող է ցուցաբերել չարացած ու նյարդային բնավորություն։ Կույսը շատ բան է անում իր ընկերների ու ընտանիքի համար, բայց եթե նրանք իրեն չեն գնահատում, նա կարող է վատ վերաբերվել նրանց։ Կույսը սովորաբար կոպիտ է լինում, քանի դեռ մարդիկ չեն սովորել հարգել իրեն։
Կարիճ (23 հոկտեմբերի-21 նոյեմբերի)
Կարիճը միտում ունի դաժան լինել բոլորի համար, ով չի կարողանա գլուխ հանել իր ինտենսիվ, ուժեղ անձնավորությունից։ Իրականում նա կարող է փոխզիջման գալ, բայց եթե դուք դա չգնահատեք ըստ արժանվույն, նրա վերաբերմունքը ձեր հանդեպ կտրուկ կփոխվի։ Նա նույնիսկ կարող է չբարկանալ ձեզ վրա, բայց եթե դուք կանգնեք նրա ճանապարհին, նա շատ հանգիստ իր կատաղությունը կարող է թափել իր մերձավորի վրա։
Այծեղջյուր (22 դեկտեմբերի-19 հունվարի)
Այծեղջյուրը, որպես կանոն, ժամանակ առ ժամանակ ատում է բոլորին և յուրաքանչյուրին, իսկ դա նշանակում է, որ, եթե նա կոպիտ կամ չար լինի ձեր հանդեպ ինչ-որ ակնհայտ պատճառով, ապա հավանաբար Այծեղջյուրը դրա միջով էմոցիոնալ կերպով է անցնում։ Այծեղջյուրը միշտ չէ, որ գիտի, թե երբ է դաժան լինում, որովհետև նա դա միտումնավոր չի անում։ Բայց եթե դուք նրան հանդիպեք իր կյանքի շատ ծանր ժամանակահատվածում, նա կարող է փորձել խուսափել իր վերաբերմունքի մասին ձեր մեկնաբանություններից, նույնիսկ երբ գիտի, որ ինքն ավելի ջղային ու չար է, քան սովորաբար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը