Եթե դուք պատրաստ չեք սիրել մարդուն իր համար դժվարին պահերին, ուրեմն դուք արժանի չեք այն բանին, որ նա ձեզ սիրի իր կյանքի լավագույն պահերին։
Յուրաքանչյուր կիսաշրջազգեստի հետևից վազող և հարաբերություններից արագ ձանձրացող տղաներին դժվար է տղամարդ անվանել։ Նրանք պետք է հասունանան ու հասկանան, որ հարաբերությունները միայն զվարճանք չեն, այլև աշխատանք։
Հարաբերությունների մեջ մարած կայծը հաճախ կարելի է կրկին այրել։ Ոչ թե բաժանվել, այլ ջանքեր գործադրել սերը պահպանելու համար։
Միայն իսկական տղամարդն է ունակ հասկանալ, որ մեկ կինը բավական է։
Պետք է կարողանալ նրան ընդունել այնպիսին, ինչպիսին որ նա կա, և սիրել նրա թերությունները։ Առողջ հարաբերություններում չեն փորձում փոխել միմյանց, բայց աճում են միասին։
Կյանքի ընկերն այն մարդն է, ով գիտի, որ դուք կատարյալ չեք, բայց դա նրան բացարձակապես չի խանգարում ձեզ ընդունել այնպիսին, ինչպիսին որ կաք իրականում։
Կարևոր է կարեկցել կարողանալ ու փոխզիջումներ գտնել։ Մենք բոլորս ունենք մեր բացասական կողմերը, բայց դուք պետք է պետք է սովորեք ապրել դրանց հետ։ Դուք ինքներդ անթերի չեք, դրա համար էլ մոռացեք կատարյալ մարդ գտնելու ձեր ցանկության մասին։ Ավելի լավ է ջանքեր գործադրեք, որ հանդիպեք այն անձնավորությանը, ում թերությունների հետ միասին դուք կկարողանաք ապրել։
Ցանկացած հարաբերություններ իրենց վերելքների ու վայրէջքների ժամանակն ունեն, և դուք արժանի չեք ձեր կողակցի լավագույն կողմերին, եթե ի վիճակի չեք տանել նրա վատագույն գծերը։ Կարևոր է, որ դուք կարողանաք հույս դնել ձեր երկրորդ կեսի վրա, որ կարողանաք միմյանց օգնել դժվարին պահերին։
Դուք արժանի եք այն մարդուն, ով կցանկանա ձեզ ի սրտե ասել՝ դու լավագույնն ես, ինչ պատահել է ինձ հետ։
Ձեր հարաբերություններն այն մարդու հետ կառուցեք, ով իսկապես կգնահատի ձեզ։ Մի համաձայնեք մնալ այն մարդու հետ, ով անընդհատ կքննադատի ձեզ՝ նկատելով միայն վատը։ Ձեր ընտրությունը կայացրեք այն մարդու օգտին, ով ձեզ ամեն օր կասի, որ դուք իր կյանքի ամենալուսավոր կետն եք։
Ոչ մի իսկապես սիրող մարդ երբեք սիրելուց չի հոգնում, բայց նա հոգնում է սպասելուց, տարբերակներ դիտարկելուց, սուտը լսելուց, ներողություն խնդրելուց ու ցավ զգալուց։
Սերը կույր է գոնե թե հարաբերությունների սկզբում։ Այնպես որ սկզբում շատ բաներ կարող են հանդուրժվել։ Բայց միայն հարաբերությունների ամենասկզբում։ Յուրաքանչյուր մարդ իր սահմանն ունի։ Բոլոր մարդիկ հոգնում են այն բանից, որ իրենց խաբում են։ Զուգընկերը չի կարող հաշտվել դավաճանության հետ, նույնիսկ, եթե նրան հաջողվի պահպանել սերը ձեր նկատմամբ։ Դրա համար էլ գնահատեք ու թույլ մի տվեք կորցնել վստահությունը։
Երբեմն ձեր կյանքի ողջ սերը գալիս է շատ մեծ սխալից հետո։
Կյանքը լի է դասերով։ Դրանցից մի քանիսը դրականորեն են ընկալվում, իսկ մյուսներն էլ շատ ցավոտ են դառնում։ Բայց բոլոր դասերն իրենց արժեքն ունեն։ Հնարավոր է, որ դուք ձեր ողջ կյանքի սերը գտնեք սոսկ այն բանից հետո, երբ կոտրել են ձեր սիրտը։ Բայց որքան էլ որ ձեզ ցավեցնեն, երբեք մի հանձնվեք ու մի փակվեք սիրո համար։
Մի մոռացեք ձեր կեսին ժամադրության հրավիրել, հատկապես այն բանից հետո, երբ կամուսնանաք։
Մի դադարեք սիրախաղ անել ու այցելել ամենառոմանտիկ վայրեր, անգամ, եթե դուք վաղուց եք միասին։ Թույլ մի տվեք, որ ձեր միջի կայծը խամրի։ Մի ծուլացեք միմյանց համար գեղեցիկ հագնվել ու անակնկալներ մատուցել իրար։ Իհարկե, շատ ավելի հեշտ է բարդ աշխատանքային օրվանից հետո փռվել բազմոցին ու հեռուստացույց միացնել։ Բայց մտածեք, թե դրանից հետո ինչպիսին կլինի ձեր հարաբերությունների որակը։ Կարևոր է ամեն օր շարունակել աշխատել այն բանի վրա, որ սիրահարվեք միմյանց ավելի ու ավելի շատ։
Ձեր զուգընկերոջ հետ հարաբերություններ կառուցեք նախքան ամուսնանալը։ Ամուսնացեք ձեր լավագույն ընկերոջ հետ։
Կարևոր է, որ դուք լիովին վստահեք սիրելի մարդուն, որ դուք կարողանաք նրա հետ բնական լինել, այնպիսին, ինչպիսին որ դուք կաք իրականում, առանց ձևականությունների։ Ձեր զուգընկերոջ հետ անկեղծ ու բաց եղեք, նրա հետ կիսեք ձեր հոգատարությունը, երջանիկ պահերը, հոգսերն ու վախերը։ Միայն այդպես դուք կկարողանաք իմանալ, թե արդյո՞ք դուք միմյանց համար եք ստեղծված, թե՞ ոչ։
Առողջ հարաբերություններն այն են, երբ դուք հասկանում եք ձեր զուգընկերոջը, երբ զգում եք, որ դուք բավական եք միմյանց համար, ու ձեզ էլ ուրիշ ոչ ոք պետք չէ։
Գտեք այն մարդուն, ով կդառնա ձեր ողջ կյանքի սերը, ու գնահատեք նրան իրապես ամեն օր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը