Գիտնականները քաղցկեղի հատկապես վտանգավոր ձեւը կանխող միջոց են գտել
Advertisement 1000 x 90

Գիտնականները քաղցկեղի հատկապես վտանգավոր ձեւը կանխող միջոց են գտել

Քաղցկեղային ուռուցքները պատված են առաձգական թաղանթով, որը դեֆեկտային հյուսվածքների մեծացման հետ մեկտեղ կոշտանում է: Դա սահմանափակում է չարորակ բջիջների՝ մետաստազներ ձեւավորելու ունակությունն ու օգնում է կանխել ուռուցքի աճը: Այս մասին պատմել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները Proceedings of the National Academy of Sciences ամսագրի էջերում:

Բազալ մեմբրանն իրենից ներկայացնում է բարակ ոչ բջջային շերտ, որը շրջապատում է ոչ միայն քաղցկեղային ուռուցքները, այլ առողջ հյուսվածքները: Այն ֆիզիկական հենարան է ծառայում, որը պահում է օրգանները, դրանց ձեւ  տալիս եւ ապահովում բջիջների միգրացիայի ուղիները: Քաղցկեղային բջիջները պետք է խախտեն այդ մեմբրանի ամբողջականությունը, որպեսզի ներգաղթեն օրգանիզմի այլ հատված եւ մետաստազներ ձեւավորեն:

Բազալ մեմբրանի հատկություններն ուսումնասիրելու համար գիտնականներն օգտագործել են ատոմաուժային մանրազննում: Նմուշ է եղել կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճեցված մշակույթը, որոնք արտադրում են սպիտակուցներ, որոնք ձեւավորում են ուռուցքային սֆերոիդների շուրջ մեմբրանը: Սֆերոիդների ներսում մանր ասեղների միջոցով մղվում է հեղուկը, որի արդյունքում մեմբրանը փքվում է: Դա հնարավորություն է տալիս չափելու կեղեւի առաձգականությունը:

Պարզվել է, որ մեմբրանը մնացել է էլաստիկ փքվածության չափով, սակայն մեծացնում է կոշտությունը, ինչը ապահովում է որոշակի հսկողությունը ուռուցքի աճի նկատմամբ: Դա  առանձնացնում է կեղեւը այլ տեսակի էլաստիկ նյութերից, որոնք փքվածության ժամանակ կարող են պայթել՝ ուռուցքն էլ ավելի վտանգավոր դարձնելով:

Հետագա հետազոտություններում գիտնականները մտադիր են նոր միջոցներ գնել՝ կանխելու կամ հետաձգելու քաղցկեղի մետաստազավորումը բազալ մեմբրանի կոշտության մեծացման միջոցով:

news.am