Հետքովիդային սինդրոմը հաճախ զարգանում է վարակն առանց ախտանիշների են տարած հիվանդների մոտ
Advertisement 1000 x 90

Հետքովիդային սինդրոմը հաճախ զարգանում է վարակն առանց ախտանիշների են տարած հիվանդների մոտ

COVID-19-ն առանց ախտանիշների տարած մարդկանց մոտ նույնպես կարող է այսպես կոչված հետքովիդային համախտանիշ զարգանալ, ընդ որում, դրա դրսեւորումները կարող են պահպանվել առնվազն 2 ամիս: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է medrxiv ռեսուրսում:

Հետազոտության հեղինակները կենտրոնացել են այն մարդկանց վրա, ովքեր վարակվել էին կորոնավիրուսով, սակայն հոսպիտալացման կարիք չունեին: 60 օր անց նրանց 27 տոկոսի մոտ դեռ հետքովիդային համախտանիշի նշաններ կային, այդ թվում` հեւոց, հազ, կրծքավանդակի կամ որովայնի ցավ: 34 երեխաներից, ում տվյալները ներառվել են հետազոտության մեջ, «երկար քովիդը» զարգացել է 11-ի մոտ:

Վարակից հետո երկարատեւ խանգարումներով անձանց մոտ մեկ երրորդի մոտ ՊՇՌ թեստի դրական արդյունքից հետո 10 օրվա ընթացքում COVID-19-ի ախտանիշներ չեն եղել, այսինքն նրանց մոտ հիվանդության սուր ժամանակահատվածն առանց ախտանիշների է անցել: Գիտնականները, սակայն, նշում են, որ հետազոտությունը գրավել է ասիմպտոմատիկ հիվանդների փոքր թիվ է ներառել, քանի որ նրանք հազվադեպ են կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնում:

Գիտնականները հետքովիդային համախտանիշի ախտանիշների կլաստերներ են առանձնացրել` դրսեւորումների խմբեր, որոնք հաճախ միասին են հանդիպել.

1. Հեւոց, անհանգստություն, սրտի աշխատանքի արագացում, գլխացավ, որովայնի ցավ,

2. Հազ, հոգնածություն, համի խանգարում, մկանային ցավ, սրտխառնոց,

3. Ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, սրտի աշխատանքի արագացում, որովայնի ցավ,

4. Կրծքավանդակի ցավ, սրտի աշխատանքի արագացում, անհանգստություն, անքնություն,

5. Լուծ, որովայնի ցավ, հոգնածություն, սրտխառնոց, գլխացավ:

Հեղինակները կապ են գտել COVID-19-ի սուր փուլի որոշ ախտանիշների եւ ախտանիշների որոշակի կլաստերների զարգացման միջեւ: Օրինակ, անքնությունը կապված է եղել 2-րդ եւ 4-րդ կլաստերի հաճախակի զարգացման հետ (հազ եւ կրծքավանդակի ցավ):

news.am