Ոչ մի դիմակ կորոնավիրուսից 100 տոկոսանոց պաշտպանություն չի ապահովում
Advertisement 1000 x 90

Ոչ մի դիմակ կորոնավիրուսից 100 տոկոսանոց պաշտպանություն չի ապահովում

Ոչ մի դիմակ կորոնավիրուսից 100 տոկոսանոց պաշտպանություն չի ապահովում՝ պնդում են Ռոսկաչեստավայի փորձագետները:

Rg.ru-ի հաղորդմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են 14 ապրանքանիշերի դիմակներ (մեկանգամյա օգտագործման եւ բազմակի օգտագործման) եւ անձնական պաշտպանիչ միջոցներ (FFP2 ռեսպիրատորներ), որոնցից 9-ը արտադրվել են Ռուսաստանում, 5-ը՝ Չինաստանում:

Բոլոր դիմակները համապատասխանել են անվտանգության պարտադիր պահանջներին եւ չեն պարունակել ֆորմալդեհիդ, ացետոն, մեթանոլ եւ այլ քիմիական նյութեր: Դրանք չեն գրգռել մաշկը:

Մասնագետների խոսքով՝ դիմակ ընտրելիս ավելի լավ է ուշադրություն դարձնել նյութին, որից այն պատրաստված է:

Ընդ որում, գիտնականներն ուշադրություն են դարձրել, որ կտորե դիմակները ցույց են տալիս ֆիլտրման ցածր արդյունավետություն: Հետեւաբար, դրանցից ոչ մեկը խորհուրդ չի տրվում օգտագործել:

Փորձարկումը 7 միկրոօրգանիզմներով, ներառյալ՝ Staphylococcus aureus 906-ով, որն իր ձեւով հիշեցնում է աերոզոլային կաթիլներ, որոնց միջոցով տարածվում է COVID-19-ը, հաջողությամբ անցել են երեք արտադրողների եւ մեկ այլ՝ մեկանգամյա եռաշերտ բժշկական դիմակներ արտադրողի դիմակները:

Պարզելու համար, թե արդյոք դիմակը պաշտպանում է վիրուսներից, մասնագետներն օգտագործել են պոլիովիրուսի լուծույթ, այն քսել են դիմակի վրա եւ ճնշման տակ անցկացրել շերտերի միջով:

Փորձը ցույց է տվել, որ բոլոր դիմակները չեն ապահովում վիրուսից 100 տոկոսանոց պաշտպանություն: Լավագույն արդյունք է ցույց տվել միայն բազմակի օգտագործման դիմակը, որը, ինչպես պարզվել է, բաց է թողնում վիրուսների 56,2 տոկոսը:

news.am