Առավոտյան սովորությունները կարող են շատ բան վկայել մարդու բնավորության մասին:
Եթե սեղմում եք «հետաձգել» կոճակը: Եթե սեղմում եք «հետաձգել» կոճակը, երբ զարթուցիչը սկսում է զանգել, սիրում եք տաք և հարմար միջավայրում լինել, մտածում եք, որ արժեր մի քանի որպես ևս անցկացնել մահճակալում: Սիրում եք վայելել մանրուքները:
Եթե արթնանում եք մինչ զարթուցիչի զանգը: Իսկապես արտադրողական մարդ եք: Սովորաբար շատ եք քնում, նախընտրում եք պառկել քնելու նույն ժամին:
Եթե առհասարակ զարթուցիչ չեք օգտագործում: Նման եք սուպերհերոսի: Ձեր կյանքի ռիթմն այնքան հստակ է, որ կարող եք հանգիստ քնել՝ վստահ լինելով, որ անհրաժեշտ ժամին կարող եք արթնանալ: Հավասարակշռված եք:
Եթե նախապես ծրագրում եք՝ ինչ արտաքին տեսք պետք է ունենաք: Երկարաժամկետ տեսլական ունեք: Մտածում եք ոչ միայն ներկայի, այլև ապագայի մասին, ինչը կարող է օգնել մասնագիտական աշխատանքում:
Եթե հագուստ ընտրում եք վերջին պահին: Սա կարող է նշանակել, որ հակված եք ցրվածության, հատկապես, երբ խոսքը որևէ բան ծրագրելու մասին է: Նկատի ունեցեք, որ դա ոչ միշտ է վատ:
Եթե մարզվում եք: Աշխարհում երկու տիպի մարդիկ կան՝ նրանք, ովքեր մարզվում են առավոտյան, և մյուսները: Նպատակասլաց եք, ամենայն հավանականությամբ՝ նաև շատ երջանիկ, քանի որ առավոտյան արդեն մեծ քանակով էնդորֆիններ են արտադրվում օրգանիզմում:
Եթե մոռացել եք նախաճաշել: Եթե գրեթե ամեն օր մոռանում եք նախաճաշել, կարծում եք, որ միանգամից մի քանի բան անելու կարողությունը լուրջ ընդունակություն է, որի մասին պետք է հիշատակել նաև ռեզյումեում:
Եթե միշտ ուշանում եք աշխատանքից: Եթե միշտ ուշանում եք աշխատանքից՝ անկախ այն բանից, որքան ջանք եք գործադրում գրաֆիկը փոխելու համար, ամենայն հավանականությամբ, ստեղծագործող մարդ եք:
Նյութը cluber.com.ua-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը