Վատ քունը խանգարում է նիհարելուն: Այս մասին պնդում է սննդաբան Էշլի Ռեյնքե Հոուքը (ԱՄՆ):
KXTV-ի հաղորդմամբ՝ մարդու առողջության հիմքում ընկած են երեք կարեւոր գործոններ՝ սնունդ, վարժություններ եւ քուն: Եթե դրանցից մեկը խախտվում է, ապա մյուսները եւս խախտվում են:
«Պատճառը, որ չեք կարողանում որեւէ կերպ ազատվել ավելորդ կիլոգրամներից կարող է լինել քնի որակը եւ այն, թե որքան հանգստացած եք ձեզ զգում ամեն առավոտ»,-ասել է մասնագետը:
Նա խորհուրդ է տվել ուշադիր հետեւել նրան, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում տարբեր ուտելիքի: Եթե որոշ ուտելիքներից կամ խմիչքներից հետո վատ եք քնում, ավելի լավ է՝ երեկոյան չօգտագործեք դրանք: Բացի այդ, չպետք է ուշ ընթրել:
Սննդաբանը նաեւ պատմել է թեթեւ ուտելիքի մասին, որով կարելի է երեկոյան քաղցը բավարարել: Նրա խոսքով՝ երեկոյան կարելի է ուտել բալ կամ խմել բալի հյութ:
Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել արախիսի յուղով եւ ելակով տոստերներ ուտել, կամ խնձորի պյուրե եւ սառեցված հապալաս: Դրանք, մասնագետի խոսքով, խթանում են սերոտոնինի սինթեզը: