Թինա Կանդելակին զարմացրել է երկրպագուներին՝ արմատապես փոխելով իմիջը։ Կրակոտ թխահերը ներկայացել է շիկահերի կերպարում։
Ավելի ուշ պարզվել է, որ դա ֆոտոֆիլտր էր։ Հաղորդավարը խորհրդակցել է բաժանորդների հետ, թե ինչ գույն ընտրի կերպարանափոխության համար։ Դրա համար էլ նա լուսանկար է հրապարակել ոչ միայն շեկ, այլեւ կարմիր մազերով։
Գարունն ինձ եւս չի շրջանցել, գուցե ներկե՞մ մազերս։ Ընտրեք գույնը, – լուսանկարներին կից գրել է Կանդելակին։