Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել ու կիսվել իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված է որդու՝ Ռուբենի հետ։ Նա ջերմ գրկել է փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ռուբենի հետ 1000 կյանք եմ ապրում, մի տոննա սեր ենք իրար տալիս ամեն օր, ընկերություն անում, կռվում, հաշտվում, քննարկում դեպքեր ու դեմքեր, սովորում ճիշտն ու սխալը, իրար ապրել սովորեցնում։ Ռուբենի հետ կյանքն էնքան եմ սիրում»,- գրել է երիտասարդ մայրիկը։