«Նիկոլ Փաշինյանին» կարելի է գնել ընդամենը 3500 դրամով. hraparak.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանին» կարելի է գնել ընդամենը 3500 դրամով. hraparak.am

Նիկոլ Փաշինյանը ժամանակին, երբ ընդդիմադիր էր, պայքարում էր ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև նրա նկարի դեմ, որ Սերժին սարքել են անձի պաշտամունքի առարկա ու նկարը կախել իրենց գլխավորերևում հատկապես պաշտոնյաները։ Նիկոլն եկավ իշխանության, ու անձի պաշտամունքը երկրում չինովնիկների կաբինետներից իջավ մտավ հասարակ քաղաքացիների բնակարաններ։

Համոզվելու համար պետք է ընդամենը այցելել Սպիտակ քաղաքի «Դինելյան սուպերմարկետ», որտեղից չնչին գնով կարելի է ձեռք բերել «ազգի առաջնորդի» լուսանկարը։

Ի թիվս այլ նկարների՝ բնանկար, Արցախ, ծաղիկներ և այլն, այստեղ կարելի է գտնել նաև Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ տեղադրած փոքր շրջանակի մեջ ու գնել այն ընդամենը 3500 դրամով։ Իսկ դեռևս 2018 թվականի իրադարձությունների ժամանակ, որն իրենք հեղափոխություն են անվանում, Փաշինյանն ու իր թիմակիցները պատուհանից դուրս էին շպրտում Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ այդպիսով իրենց վերաբերմունքն արտահայտելով «անձի պաշտամունքի» դեմ։

hraparak.am