18-ամյա ռեփերը հաշիվ է բացել OnlyFans-ում եւ մեկ միլիոն դոլար վաստակել վեց ժամվա ընթացքում
Advertisement 1000 x 90

18-ամյա ռեփերը հաշիվ է բացել OnlyFans-ում եւ մեկ միլիոն դոլար վաստակել վեց ժամվա ընթացքում

Ամերիկացի ռեփ կատարող Bhad Bhabie-ն (իսկական անունը՝ Դանիելա Բրեգոլի) նշել է իր 18-ամյակն ու հաշիվ բացել «OnlyFans» կայքում, ուր հնարավոր է անկեղծ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել վճարովի բաժանորդագրության սկզբունքով։ Վեց ժամվա ընթացքում նա ավելի քան մեկ միլիոն դոլար է վաստակել։, ինչի մասին հայտնել է Instagram-ի իր էջում։

Երգչուհին տեղադրել է ապրիլի 1-ին եկամտի մասին վկայող սքրինշոթը։ Նրան հաջողվել է 750 հազար դոլար վաստակել բաժանորդագրության, ավելի քան 260 հազար դոլար՝ վճարովի հաղորդագրությունների եւ ավելի քան 5,5 հազար դոլար՝ թեյավճարների միջոցով։ «Վեց ժամվա համար վատ չէ։ Մենք գերազանցեցինք ռեկորդը OnlyFans-ում»,- գրել է Bhad Bhabie-ը։

Ռեփերը 18-ամյակը նշել է նախորդ շաբաթ՝ մարտի 26-ին։ Արտիստի ձայնադարարանում մեկ ալբոմ է՝ թողարկված 2018թ․-ին։