Երգչուհի Ազիզան պատմել է սթրեսի մասին, որն ապրել է «Маска» երաժշտական շոուից դուրս մնալու հետեւանքով։
Instagram-այն էջում երգչուհին, որը ելույթ էր ունենում Պինգվինի կերպարով, խոստովանել է, որ վերականգնվել է մի քանի շաբաթ։ «Էմոցիոնալ ցնումից հետո, որը Ֆիլիպ Կիրկորովի հետ ստացել ենք «Маска» շոուի ընթացքում, ինձանից միայն մի շաբաթ չի պահանջվել՝ ուշքի գալու համար։ Եվ ահա այսօր ամեն ինչ կարգին է»,- վստահեցրել է նա։
Ազիզան այժմ զբաղված է սիրելիի՝ Ալեսանդրոյի հետ նշանադրության համար զգեստը պատրաստելով։
«Маска» նախագծի նոր եթերաշրջանի չորրորդ թողարկման ավարտին գաղտնազերծված Ազիզան իր դժգոհությունն է արտահայտել, որ հենց իրեն են զրկել շոուում մասնակցությունը շարունակելու իրավունքից եւ հեռացել է բեմից՝ հրաժարվելով կատարել եզրափակիչ երգը։ Նա վստահ էր, որ գոնե կիսաեզրափակիչ կհասներ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագծից դուրս է մնացել «Comedy Club»-ի աստղ Մարինա Կրավեցը, որը հանդես էր գալիս Արեւի դիմակով։