«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը ծովափնյա հանգստից նոր լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը կերպարանք է ընդունել նավի վրա՝ ծովի ֆոնին։ Լուսինեն կրում է սպիտակ լողազգեստ, նույն երանգի վերնաշապիկ։ Նա առանց շպարի է, իսկ վարսերն արձակված են։ Գեղեցկուհին ձեռքերում արեւային ակնոցը է պահում։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Սիրելի վայրը»։ Հետեւորդներին հիացրել է լուսանկարը, նրանք բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Շատ գեղեցիկ»։