Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Աննան պատկերված է՝ վարդերի փունջը ձեռքին։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը սպիտակ բլուզ է կրում ու արձակել է մազերը։ Աննան բնական շպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Գեղեցիկ օր է՝ ձեր երազանքների հետեւից գնալու համար»։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Որքան նուրբ ես»։