Նախորդ տարվա ավարտին հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը որոշել է կատարել իր գլխավոր ցանկությունն ու մի քանի պլաստիկ վիրահատության դիմել՝ ավելորդ քաշից ազատվելու համար։ Վիրաբույժներն աշխատել են որովայնի, ազդրերի եւ ձեռքերի հատվածում։ Արդյունքում նա հիացած է իր արտաքին տեսքով։
Վիրահատությունից մի քանի ամիս անց Ավետիսյանը սկսել է սեքսուալ զգեստներով ցույց տալ կազմվածքը։ Այժմ արդեն նա լուսանկարվել է լողազգեստով. Գոհարն ընտրյալի հետ Մալդիվներ է մեկնել։ Վիզաժիստն այնտեղ բիկինիներ է կրում, միայն թե երկրպագուները վստահ են, որ Գոհարի կազմվածքը հեռու է իդեալական լինելուց։