Երգչուհի Սիլվա Հակոբյանը մայրության եւ գեղեցկության տոնի առիթով դստեր հետ նոր ֆոտաշարք է ներկայացրել։
Կադրերում երգչուհին ու նրա դուստրը՝ Միլան, միանման հագուստ են կրում։ «Սիրելի մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ, շնորհավոր ձեր տոնը։ Միշտ լինեք գնահատված ու սիրված, ու ձեր սրտում թող միշտ գարուն լինի»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին, իսկ հետեւորդները նրան ու դստերը բազմաթիվ դրական խոսքեր են գրել. «Երկու գեղեցկուհի», «քաղցր աղջիկ»։