«Ես Արսեն Նիկողոսյանն եմ, ես Հայ եմ, իմ պապերը Արևմտյան Հայաստանից են։ Հայրական պապս՝ Հայկ Նիկողոսյանը ծնվել է Ղարսում, 1889թ., հայրական տատս՝ Արաքսյա Նիկողոսյան ծնվել է 1900թ., Վան քաղաքում։ Ցեղասպանության ժամանակ գաղթել են Երևան։ Նրանք շատ պատմություններ են պատմել իրենց ժառանգներին մեր նախնյաց կորուսյալ երկրի՝ Արևմտյան Հայաստանի մասին։ Ես տատիկիս չեմ տեսել, նա մահացել է 1984թ.։ Իմ հիշողության մեջ մնացել է պապս, 3֊4 տարեկան էի։ Տպավորվել է պապիս կարոտալից հայացքը, որ նայում էր Արարատին և թոռների հետ զրուցելիս միշտ ասում էր «Թուրքին երբեք բարեկամի հայացքով չնայե՛ք»։
Անցան տարիներ, հաճախեցի դպրոց, իմ առաջին դասղեկը՝ ընկեր Պապիկյանը, ով պատմության ուսուցչուհի էր, հանձնարարեց ընթերցել Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը։ Հիշում եմ, թե ինչպես էի արտասվելով պատմում՝ հասկանալով հայի դաժան տառապանքը, այդ պահին հիշում էի նաև պապիս թախծոտ աչքերը և դեռ փոքր հասակից հասկացա մի դառը ճշմարտություն՝ թուրքը իմ թշնամին է, ով ցեղասպանել է իմ ազգին, բռնաբարել է հայ կանանց, սրի է քաշել հայ մանեւկներին։
Դարեր շարունակ իր ինքնության համար մաքառել է հայը։ Ես ունեմ հայոց պատմության մեջ վրեժի խորհրդանիշը՝ Ս. Թեհլերյանը, ով Ցեղասպանությունից հետո հայերին հույս ներշնչեց, որ հայերը մի օր, անպայման, վրեժ կլուծեն իրենց դարավոր թշնամուց։
Հ. Գ. Թուրքը և ադրբեջանցին իմ թշնամին է, ով կսատարի նրանց իմ թշնամին է։ ՀՀ դավաճան Ն. Փաշինյանն ու իր կառավարությունը սատարում են թուրքին։ Ես ուզում եմ հիշեցնել այս դավաճան իշխանությանը,որ մենք Սողոմոն Թեհլերյանների պակաս չունենք, եթե անգամ անցնեն դարեր»։