Գիտնականները բացատրել են տուբերկուլյոզի հատկապես վտանգավոր հարուցիչների առաջացումը
Advertisement 1000 x 90

Գիտնականները բացատրել են տուբերկուլյոզի հատկապես վտանգավոր հարուցիչների առաջացումը

Bioorganic Chemistry ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ գիտնականները բացատրել են, թե ինչու է Mycobacterium tuberculosis թոքաբորբային ցուպիկի գոյատեւման բարձր մակարդակը սխալ միջավայրում մարդու օրգանիզմի ներսում: Այս հետազոտության արդյունքները կարող են օգնել ավելի լավ հասկանալ բակտերիաներում ֆերմենտների դերը մարդու իմունային համակարգի եւ դեղամիջոցների դեմ դիմադրության զարգացման գործում:

Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են ռուբրեդոքսին B-ի (RubB) բյուրեղային կառուցվածքը եւ ֆունկցիան՝ մետալոպրոտեին (մետաղական ատոմներ պարունակող սպիտակուց), որն ապահովում է ցիտոխրոմ P450-ի՝ բակտերիայի գոյատեւման համար մեկ այլ սպիտակուցի պատշաճ գործունեությունը:

Գիտնականները վարկած ունեն, որ տուբերկուլյոզային ցուպիկները սովորել են ռուբրեդոքսինը փոխել ռեժիմի, որն ապահովում է երկաթի արդյունավետ օգտագործումը դրա դեֆիցիտի պայմաններում, ինչը նկատվում է, երբ թոքերում հատիկներ են (հանգույցներ) գոյանում:

Արդյունքում պարզվել է, որ ռուբրեդոքսին B ն կապված է հեմ-մոնոօքսիգենազների հետ, որոնք կարեւոր են օքսիստերինների նյութափոխանակության համար (դրանք ազդանշանային դեր են խաղում իմունիտետի պահպանման գործում) եւ ընդունողի հակատուբերկուլյոզային դեղամիջոցների հետ: Այլ կերպ ասած, M. tuberculosis-ը քսենոբիոտիկները չեզոքացնելու հատկություն ունի:

Ավելի վաղ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ RubB-ի կողմից աջակցվող ցիտոխրոմներից մեկը կարող է SQ109-ի՝ տուբերկուլյոզի դեմ խոստումնալից պոտենցիալ դեղամիջոցի դեմ գործել:

Նշենք, որ, ըստ ԱՀԿ-ի, ամեն տարի աշխարհում 10 միլիոն մարդ հիվանդանում է տուբերկուլյոզով, իսկ 1.5 միլիոն մարդ մահանում է դրանից, ինչն այս հիվանդությունը գլխավոր ինֆեկցիոն մարդասպանն է դարձնում աշխարհում:

news.am