Ռոբերտ Դե Նիրոն բողոքում է․ դերասանը նախկին կնոջ հետ չի կարողանում կիսել միլիոնավոր դոլարները
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Դե Նիրոն բողոքում է․ դերասանը նախկին կնոջ հետ չի կարողանում կիսել միլիոնավոր դոլարները

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն դժգոհել է փողի բացակայությունից այն պատճառով, որ ամուսնալուծությունից հետո իր նախկին կինը՝ Գրեյս Հայթաուերը բառացիորեն կործանում է իրեն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Զույգը գտնվում է ամուսնալուծության գործընթացում 2018 թվականից։ Դատավորը վճռել է, որ նախկին կինը պետք է Դե Նիրոյից տարեկան մեկ միլիոն դոլար ստանա, ինչպես նաեւ 20 միլիոն դոլար՝ տան վաճառքից ստացված հասույթի մի մասը: Դերասանի փաստաբան Քերոլայն Քրաուսը հայտնել է, որ միջին հաշվով Հայթաուերը ամսական 215 հազար դոլար է ծախսում վարկային քարտերով եւ 160 հազար դոլար կանխիկ գումարով, եւ Հոլիվուդի աստղի մոտ ավարտվում են նախկին կնոջ պահելու համար նախատեսված գումարները:

Նրա խոսքով ՝ Դե Նիրոյի կարողությունը կազմում է 500 մլն դոլար, սակայն նրա նախկին կնոջ էքստրավագանտ կենսակերպը վճռականորեն վատացնում է նրա վիճակը: Բացի այդ, կորոնավիրուսի համաճարակի պատճառով կինոարտադրությունը դադարեցվել է, ինչը նույնպես չի նպաստել արտիստի բարեկեցության աճին։

Դերասանի նախկին կնոջ փաստաբան Քեւին ՄակԴոնֆը մերժել է աղքատության մասին Դե Նիրոյի հայտարարությունները՝ նշելով, որ նա 450 հազար դոլար է ծախսել 2019 թվականին Լոնգ Այլենդի հարավային ափին գտնվող տան ամառային վարձակալության համար, 150 հազար դոլար՝ գոհաբանության օրվա արձակուրդների համար եւ մեկ միլիոն դոլար՝ 2019 եւ 2020 թվականներին իր չափահաս երեխաների համար: Բացի այդ, աստղը պարբերաբար ուղղաթիռ է վարձակալում:

Քրաուսը հակադարձել է, որ նախկին կինը կտրուկ ավելացրել է իր ծախսերը ամուսնության վերջին տարիներին եւ էլիտար բուտիկներում ծախսել է ավելի քան 1,2 մլն դոլար՝ չունենալով նման խոշոր գնումների թույլտվություն:

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն 20 տարվա ամուսնությունից հետո 2018-ին բաժանվել է կնոջից՝ Գրեյս Հայթաուերից։ Զույգն ամուսնացել է 10 տարի տեւած հարաբերություններից հետո։ Երկու տարվա ամուսնությունից հետո զույգն ամուսնալուծվել է, սակայն շուտով նորից սկսել են հանդիպել։ 1998 թվականին նրանք որդի են ունեցել, իսկ 2011թ․-ին՝ դուստր։

news.am