Հազարավոր հեռուստադիտողների խնդրանքով մենք նախաձեռնեցինք Եվրատեսիլյան հսկա ազգային ընտրություն Depi Evratesil:
3 ամիս շարունակ մենք հնարավորություն տվեցինք թե հեռուստադիտողնեին, թե երաժշության ասպարեզի հայ և միջազգային մասնագետներին զատել, ընտրել լավագույններին: Կարծիքները ոչ միշտ էին համընկնում, բայց Եվրատեսիլի անկանխատեսելիությունը հենց դրանում է: Ուրախ եմ, որ նախագծի միջոցով բացահայտեցինք բազմաթիվ տաղանդավոր արտիստների:
Նրանք անպայման կլինեն մեր հիշողության մեջ, երբ հերթական անգամ ընտրելու լինենք Եվրատեսիլյան հայ մասնակցին կամ այլ նախագծերի մասնակիցներին: Նախագծի միջոցով մեր Էստրադան հարստացավ, բազմաթիվ արտիստներ վերադարձան հայրենիք և մասնագիտական ամուր կապեր հաստատեցին: Շնորհակալություն բոլորին: Այժմ մենք հասել ենք եզրագծին, երկընտրանքի առջև ենք:
Այս շաբաթ մենք ունենք ձեր աջակցության, կարծիքի կարիքը: Այն կարող եք արտահայտել sms-ով, քանզի Եվրատեսիլում դա հեռուստադիտողների համար նախատեսված միակ փաստացի միջոցն է: Ցավոք համացանցային մեկնաբանությունները չեն կարող քվեարկության մաս կազմել, ուստի խնդրում եմ մեր բոլոր հեուստադիտողնեին ավելի քան ակտիվ լինել այս շաբաթ՝ 21:30-ին:
Հատկապես երբ sms քվեարկության հասույթը տրամադրվելու է Եթե բոլորը բարեգործական հիմնադրամ/If We All Foundation -ի հոգածության տակ գտնվող երեխաներին: Հերթը ձերն է!!!!