«Ալիևի մայրը եթերում թքեց իր տղայի վրա. Ցնցված է ողջ աշխարհը»․ «Perfect TV»-ն իր գլուխգործոցների համար ամսական 25 հազար դոլար է վաստակում. hraparak.am
Advertisement 1000 x 90

«Ալիևի մայրը եթերում թքեց իր տղայի վրա. Ցնցված է ողջ աշխարհը»․ «Perfect TV»-ն իր գլուխգործոցների համար ամսական 25 հազար դոլար է վաստակում. hraparak.am

Հայկական յութուբյան ալիքների անգերազանցելի առաջատար «Perfect TV»-ի ու նրա վերնագրերի վրա մարդիկ շարունակում են ժամանակ առ ժամանակ զարմանալ և ծիծաղել։ Ծիծաղելը` ծիծաղում են, բայց, դատելով այս յութուբյան ալիքի տեսակոնտենտը պատրաստող ընկերության լսարանից ու եկամուտներից, դաշտում եղած շատ կայացած, հսկա աշխատակազմերով հեռուստաընկերությունների կայքեր ու հեռուստաընկերություններ անգամ չեն էլ երազի նման քանակի դիտումների մասին։ Այս ալիքը ամսական ունի շուրջ 14 միլիոն դիտում, ինչը նշանակում է, որ ամենահամեստ հաշվարկներով՝ կայքը միայն յութուբյան դիտումներից 25 հազար դոլարի եկամուտ ունի։

«Ֆանտաստիկ Լուր. Ողջ ազգը դարերով սպասում էր սրան Նիկոլը արեց դա» վերնագրով վերջին նյութը, օրինակ, այս պահին ունի 309,015 դիտում, «Կադիրովի տղան սխոտկա դրեց ալիևի վրա. Վերջ, Չեչեները մտան բաքու» վերնագրով նյութը` «ընդամենը» 64 հազար դիտումից մի քիչ շատ, «Դարի թալանը. Ինչ գտնվեց Դոդի Գագոյի տան. Սենսացիոն Տեսնյութ»-ը՝ շուրջ 700 հազար դիտում, «Ալիևի մայրը եթերում թքեց իր տղայի վրա. Ցնցված է ողջ աշխարհը»՝ 492․857 հազար դիտում,  «Պուտինը հանեց սպեցնազը հայերի դեմ՞. Սարսափելի հրաման հենց հիմա, Բայդենի հզոր ապտակը» վերնագրով նյութը՝ շուրջ 108 հազար, «Պուտինը ցնցվեց Արայիկի այս քայլով. Անսպասելի հրատապ լուր հիմա»՝ 583․76 դիտում, «Ալիևի տան ստրուկը դիմում է ողջ հայությունը. Ողջ աշխարհը սարսափած է»՝ 426․316, «Այ սա ողջ ազգի սրտով էր. Հնդկաստանի վարչապետի հզոր նվերը հայությանը»՝ 68 հազար, «Վանգան ալիևի դաժան մահվան մասին. Առեղծվածային ցնցում երկրով մեկ» վերնագրով նյութը՝ 555 հազար 119 դիտում, «Էս ում էք բերել արա. Պուտինը կատաղած զանգեց Հայաստան»՝ 176․204 դիտում։ Վերջինը Վազգեն Մանուկյանի մասին է։ Առաջատարը կարծես թե հետևյալ վերտառութամբ նյութն է` «Հայ գողերի փոթորիկը Մոսկվայում. թուրքերի հերը անիծել են Կատաղի Ցունամի», իր 918,491 դիտումով։

Վերնագրերի կետադրությունը և ուղղագրությունը թողել ենք այնպես, ինչպես սկզբնաղբյուրում է։

Ալիևի մոր մասին նյութից մի հատված․ «Եվ այսպես.իսկական սենսացիա է տեղի ունեցել, որը ցնցել է ողջ աշխարհը։ Վերջին օրերի ընթացքում Ալիևը շարունակում էր պնդել, որ ինքը գնալու է իր հոր ճանապարհով։ Սա ոգևորել էր ադրբեջանցի լրագրողներին, որոնք ցանկանում էին այս ամեն ինչը ճշտել Ալիևի մորից․ արդյոք Ալիևը գնու՞մ է հոր ճանապարհով, թե՞ ոչ։ Գնում են այն գյուղ, որտեղ ապրում է Ալիևի մայրը` Ալիևի եղբոր ընտանիքի հետ։ Իսկ կատարվածը ցնցում է ողջ աշխարհը։ Լրագրողներին հաջողվում է հասնել կնոջը և հարցնել՝ արդյոք Ալիևն արդարացնու՞մ է իրեն։ Այս հարցը, ըստ լրագրողների, ստանալու էր հայրենասիրական և ադրբեջանամետ պատասխան, բայց այն, ինչ ասաց Ալիևի մայրը, լրագրողներին ստիպեց այդ տեղից հեռանալ սարսափով։ Այս ամեն ինչը եթեր չի հեռարձակվել, բայց ականատեսները արձանագրել են իրավիճակը, և հարցը քիչ-քիչ հայտնվել է ադրբեջանական մեդիա դաշտում։ Հարցը լսելով՝ Ադրբեջանի նախագահի մայրը պատասխանում է․ «Գիտեք, սիրելի լրագրողներ, այդքան էլ օրը և ժամանակը չէ, որ կարողանամ ձեր հարցերին պատասխանել, իսկ ինչ վերաբերում է նրան, եթե արդյոք Իլհամը գնում է Հեյդարի ճանապարհով, կասեմ մեկ բան, այո, գնում է Հեյդարի ճանապարհով, և սա է մեծ ցավը»։ «Ցավ է, որ Հեյդարը այդ ճանապարհով գնալիս տեղ չհասավ, դեռ մի բան էլ հետ վերադարձավ»։
Իսկ Ալիևների տան ստրուկն էլ ասել է ․«Երկարատև խոշտանգումներից ու ստորացումներից հետո ես կրկին ազատ եմ։  Ես Ագյուլն եմ, Ագյուլ Գյունեշը»»:

Կայքում նաև դրված են մի շարք լրատվամիջոցներ, որոնց «Perfect TV»-ն համարում է վստահելի։ Դրանք են՝ «Ազատություն» ռադիոկայանը, «1-ին լրատվականը», ՀՀ ազգային անվտանգության և ոստիկանության պաշտոնական կայքերը, Factortv-ն, Armtimes.com-ը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

Մենք տեղեկացանք մի շատ ուշագրավ մանրամասնի մասին, այս վիդեոկոնտենտը ստեղծվում է ընտանյոք․ որդին կարդում է, աղջիկը՝ մոնտաժում, հայրը` տարածում։ Տեղեկացանք, որ անգամ իշխանական կայքերում, տպավորված լինելով «Perfect TV»-ն պատրաստող այս ընտանիքի աստղաբաշխական դիտումներից՝ փորձել են կապի դուրս գալ ընտանիքի հետ, սակայն վերջիններս ոչ միայն հրաժարվում են, այլև հույժ գաղտնի են պահում իրենց ինքնությունը։

hraparak.am