Թինա Կանդելակիի երկրպագուները կասկածել են, որ նրա 20-ամյա որդին ներկում է աչքերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թինա Կանդելակիի երկրպագուները կասկածել են, որ նրա 20-ամյա որդին ներկում է աչքերը

«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Ինստագրամյան էջում շնորհավորել է որդու ծննդյան օրը։ Լրագրողը նշել է, որ որդին իր առաջին լուրջ հոբելյանին արդեն իսկ շատ բանի է հասել, ինչով ինքը՝ որպես մայր, հպարտանում է։

«20 տարեկանում ծննդյան օրը գալ նոր երգի թողարկմամբ լավագույնն է, ինչ ես կարող էի սպասել սեփական երեխայիցս»,- գրել է Թինան։

Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ որդին շատ ավելի ստեղծագործող մարդ է, քան ինքը։ Կանդելակին հատկապես ընդգծել է երաժշտական ոլորտում նրա տաղանդը՝ նշելով, որ ինքն առհասարակ չի կարողանում երգել։