Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային ու գրավիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ոճաբանը կրում է վարդագույն հանդերձանք․ խորը դեկոլտեով տոպ, տաբատ։ Մադոննայի գեղեցիկ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Երիտասարդ մայրիկի հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են կատարել․ «Բնական գեղեցկություն»։