Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում դերասանուհին սեւ գույնի կոստյում է կրում ու արձակել է մազերը։ Նա արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ կադրերն արվել են Լոս Անջելեսում։ Մեկնաբանությունների բաժնում հետեւորդներն Իննային դրական խոսքեր են գրել. «Յուրահատուկ»։