Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կապույտ տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Արմինկան արձակել է մազերը, նախընտրել է բնական շպար։ Կերպարն ամբողջացրել են ցածրակրունկները։ ԱՄՆ-ում բնակվող երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։