Մարիամ Մելիքյանի նուրբ կերպարը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարիամ Մելիքյանի նուրբ կերպարը

Տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ ու քնքուշ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է բաց երանգի բլուզ, սեւ ժակետ։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված են, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել է Տաթեւիկ Քոլյանին՝ գրելով․

«Հիշի՛ր մեկընդմիշտ,

Նա, ով գնում է՝

Հակառակ խոսքիդ, լացիդ,

աղերսիդ,

Դուռը պինդ ծածկիր,

Էլ ետ դարձ չկա,

Արժանի չէ քեզ, ոչ էլ բարևիդ։

Կյանքն է այդպիսին,

Այսօր դու պետք ես,

Վաղն էլ՝ անպետք ես։

Նա, ով քո մաքուր հոգին

տրորեց,

Ցեխոտ ոտքերով խցկվել

հանդգնեց,

Տեղ չունի երբեք մի թիզ

անկյունում,

Որ մնացել է անբիծ,

անկոտրում։

Թող կորչեն նրանք,

Ովքեր կիսում են հացը

սեղանիդ,

Բայց ետևիցդ վայրահաչում են

Ամեն պատահած մի թարմ

ականջի։

Կյանքն է, բարեկա՛մ,

Իմաստուն պատգամ,

Այսօր դու պետք ես,

Իսկ վաղն անպետք ես»։