«Երջանկության մասին կարելի է խոսել 5 րոպե, ոչ ավելի…». Էռնա Էլիզբարյան
Advertisement 1000 x 90

«Երջանկության մասին կարելի է խոսել 5 րոպե, ոչ ավելի…». Էռնա Էլիզբարյան

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի կապուտաչյա և շիկահեր հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը մեզ հետ զրույցում պատմել է անցնող՝ 2016 թվականի ձեռքբերումների և կորուստների մասին:

15682237_1380715865281701_186679173_o

«Ինչպես ցանկացած տարի, այս տարին ևս բացառություն չէր՝ իր վառ և մռայլ գույներով: Կարելի է ասել՝ գունապնակն իր ողջ գույներով ակնառու էր իմ կյանքում: Հարաբերական անդորրը պահպանվեց, բայց եղավ նաև մեծ կորուստ: Հոկտեմբերին մահացավ տատիկս: Մինչ օրս շատ ծանր եմ տանում: Կուզենայի մոռանալ ապրիլյան քառօրյա պատերազմն ու դրա հետևանքները: Խաղաղություն եմ ուզում: Ուզում եմ, որ ոչ  մի տան սյուն չքանդվի, ոչ մի ընտանիքում սևը չիշխի»,- նշում է Էռնան:

15724014_1380715828615038_1458660323_n

Յուրաքանչյուր տարվա և յուրաքանչյուր ընտանիքի ձեռքբերումը, ըստ Էռնայի, հարազատների առողջությունն ու ներկայությունն է:

«Տարվա ձեռքբերում, որպես այդպիսին, չի եղել: Շոշափելի կամ առարկայական բացթողումներ՝ նույնպես: Նրանց, ում սիրում եմ, իմ կողքին են և առողջ, և ուրեմն՝ արդեն իսկ ձեռքբերում է: Մի լավ ճշմարտություն կա.«Երջանկության մասին կարելի է խոսել 5 րոպե, ոչ ավելի: Այստեղ ոչինչ չես կարող ասել, բացի նրանից, որ երջանիկ ես»»,- մեջբերում է Էռնան:

15713044_1380715835281704_268432507_n

Տարին ամփոփելով՝ հաղորդավարուհին հետաքրքիր զուգահեռներ տարավ Հրե Կապիկի  կենսակերպի հետ:

«2016-ը Հրե Կապիկի տարի էր և նման էր տիրոջ կենսակերպին: Կապիկի վարքագծում նույնպես կայունություն չկա: Նա կարող է լաց լինել, իսկ մի քանի վայրկյան անց՝ բարձր ծիծաղել: Միևնույն ժամանակ, չնայած նրա էմոցիաների մշտական փոփոխությանը, նրա գործողությունները գրեթե միշտ հստակ են և մտածված: Իմ 365 օրերն էլ, կարելի է ասել, փոփոխական էին՝ հուզականից մինչև գիտակցական»,- ասում է Էռնան:

15682828_1380715831948371_1330147394_n

15682928_1380715851948369_734322996_n

15683613_1380715848615036_439271788_n

15723937_1380715838615037_968076636_n

15724195_1380715861948368_1779231783_n

Քրիստինե Մարտիրոսյան