Ո՞ր խորտիկն է վտանգավոր նիհարելիս
Advertisement 1000 x 90

Ո՞ր խորտիկն է վտանգավոր նիհարելիս

Մարդիկ հակված են գիրանալ կարտոֆիլի չիպսերի կանոնավոր օգտագործման դեպքում, ուստի նիհարողների համար այն կարող է ծայրաստիճան վտանգավոր լինել, կարծում է սննդաբան Լորեն Մանաքերը (ԱՄՆ):

Ըստ Eat This, Not That!-ի՝ կարտոֆիլի չիպսերը կարող են շատ բարձր կալորիականություն ունենալ, հատկապես հաճախ կամ մեծ չափաբաժնով ուտելու դեպքում: Մեկ բաժինը հաշվվում է 18 չիպս՝ համարժեք է 28 գրամի, սակայն շատերը չեն սահմանափակվում դրանով, ավելին՝ դրանք թաթախում են սոուսների մեջ, որոնք հաճախ նույնպես մեծ կալորիականություն ունեն:

Փորձագետը խորհուրդ է տալիս, որ նիհարել փորձող մարդիկ հետեւեն կարտոֆիլի չիպսեր ուտելու չափաբաժնին կամ գտնեն դրանց համար ավելի օգտակար այլընտրանք, օրինակ՝ փորձեն սիսեռից, կեյլ կաղամբից կամ հավից պատրաստված չիպսեր:

news.am