Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը նոր, լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Յանան կրում է սեւ գույնի ամառային զգեստ, իսկ ուսերին գցած է գունավոր շարֆ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, նախապատվությունը տվել է նվազագույն շպարին։ Հրապարակմանը կից Սուրեն Փահլեւանյանի կինը գրել է․
«Նույնիսկ բացարձակ մթության մեջ կա մի տեղ, որտեղ անմար լույսով շողշողում են սերն ու հավատը … նայիր դեպի ներս ու կտեսնես, այն քո հոգում է»։