Որոշ սննդամթերքներ կարող են օգնել COVID-19 տարած հիվանդներին ավելի արագ վերականգնել: Ըստ The Pioneer թերթի` սննդաբան Փրիթի Տյագին (Հնդկաստան) կորոնավիրուս տարած հիվանդներին խորհուրդ է տալիս իրենց սննդակարգում ավելացնել բարդ ածխաջրերի քանակը, ինչպիսիք են ամբողջական հացահատիկները:
Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս ավելի շատ յոգուրտ ուտել, թեյի սնկի թուրմ խմել, թթու վարունգ եւ լոբի ուտել: Այս բոլոր մթերքները, նրա կարծիքով, կօգնեն վերականգնել աղիքային միկրոֆլորան եւ ամրապնդել իմունային համակարգը:
Նախաճաշին բժիշկ Տյագին խորհուրդ է տալիս մի բուռ ընկույզ, նուշ կամ դդմի սերմեր ուտել, որոնք հարուստ են օմեգա -3 պոլիհագեցած ճարպաթթուներով, որոնք օգնում են օրգանիզմին վերականգնվել հիվանդությունից հետո: Ընկույզը նաեւ ցինկ, սելեն, սպիտակուց եւ վիտամին B է պարունակում, որոնք բոլորը կարեւոր դեր են խաղում թուլացած օրգանիզմի առողջության համար:
Դոկտոր Ռոհինի Պաթիլը կարծում է, որ COVID-19-ից հետո չարժե անմիջապես վերադառնալ սովորական ապրելակերպի եւ սննդակարգի: Անհրաժեշտ է քնել օրական 8-9 ժամ, քանի որ հիվանդությունից հետո իմունային համակարգը շարունակում է վերականգնվել ծանր պայքարից հետո:
Խորհուրդ է տրվում նաեւ հնարավորինս շատ հեղուկ խմել, սակայն ֆիզիկական եւ մտավոր ավելորդ ծանրաբեռնվածություն խորհուրդ չի տրվում: Օրգանիզմի բնական ջրային բալանսի վերականգնման համար մասնագետը խորհուրդ է տալիս ջուրը խմել չիայի սերմերով եւ ռեհանով: