Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Լոռիում։ Դերասանուհին մեկնաբանությունների հատվածում պատմել է նոր նախագծի մասին, որի նկարահանումներն այնտեղ են ընթանում։ «Լոռվա բնությունը, իմ սիրելի աշխատանքը, լավ մթնոլորտը… Էլ ինչ է պետք: Ես գոհ եմ ու երջանիկ: Շատ շուտով նոր նախագիծ ունենք Ձեր դատին հանձնելու, և դա այնքա՜ն պարտավորեցնող է… Շաբաթներով տնից-տեղից հեռու, բոլորովին այլ պայմաններում, և քո «մաշկից դուրս»: Սպասում եմ արդյունքին։ Իսկ հիմա դեռ Լյուսի (Լուսինե) ենք խմորում»,- գրել է նա։