«Холостяк» շոուի եզրափակիչն արդեն շատ մոտ է։ Գլխավոր հերոսը՝ Տիմատին, արդեն հասցրել է պոտենցիալ հաղթողներին ծանոթացնել եղբոր՝ Արտեմի հետ, իսկ ավելի վաղ նրանից ամենատարբեր նվերներ է ընդունել։ Հիմա արդեն գալիս է նվիրելու նրա ժամանակը։ Եվ խոսքը 7,7 կարատ քաշով ադամանդով զարդարված մատանու մասին է։ Ռեփերը զարդը պատվիրել է ոսկերիչ Ջեյքոբ Արաբոյի մոտ։ Instagram-յան էջում արտիստը ցույց է տվել կադրերը, որոնցում կարելի է տեսնել թանկարժեք իրը։