Մայիսի 28-ը Հանրապետության օրը, Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ կերպով է «տոնում». շրջում է «ՔՊ» կուսակցության մայրաքաղաքի տարածքային գրասենյակներ ու ելույթ ունենում մի քանի տասնյակ համակիրների առաջ:
Իր ելույթում, ի թիվս այլ մեղադրանքների, զրպարտությունների և հոխորտանքների, Փաշինյանը իբր պատասխանում է «թուրքի գործակալ» լինելու մեղադրանքին՝ դարձյալ մեղադրելով նախկին իշխանություններին, այս անգամ՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կազմակերպելու մեջ:
Սակայն Նիկոլ Փաշինյանը մի նուրբ դրվագ է մոռանում: 1990-ականների վերջից Փաշինյանը իր թերթով առանձնակի ատելություն և թշնամանք էր գեներացնում Վազգեն Սարգսյանի, Երկրապահ կամավորական միության, Արցախի նկատմամբ՝ ամեն տեսակ զազրելի և անպարկեշտ ծաղրանկարներով լցնելով իր թերթի էջերը: «Օրագիր» օրաթերթից մի քանի հետաքրքիր դրվագների կարող եք ծանոթանալ այստեղ:
Ավելին, հենց Փաշինյանն էր այն ջատագովներից մեկը, որը հասարակության մեջ սերմանում և խորացնում էր «հայաստանցի-ղարաբաղցի» կործանարար դիսկուրսը:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունների տարիներին այս թեզը հատկապես մեծ տարածում գտավ իշխանական պրոպագանդիստների կողմից: AntiFake.am-ը անդրադարձել էր նրանց, որոնք իրականացնում էին «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտումը՝ մաս 1, մաս 2:
Աղբյուր՝ AntiFake.am